Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել. տուժածների մասին ինֆորմացիան ճշտվում է

Աննա Կոստանյան 14.12.2020 - 13:07
14.12.2020 - 13:07 դիտում

Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել, հակառակորդի հարձակման արդյունքում նախնական տվյալներով վիրավորվել է հայկական կողմի 6 զինծառայող, այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, քանի որ այն տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր: Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել»,-ասաց Փաշինյանը:

Գործողությունների հետևանքով Արցախի պաշպանության բանակի 6 զինծառայող վիրավորվել է: Վարչապետի խոսքով՝ տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: «Տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այդ պահին անմատչելի է, և միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար»,-ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ