Հիմնանորոգվել է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1կմ-անոց հատվածը

Անի Հովհաննիսյան 26.10.2022 - 20:45
26.10.2022 - 20:45 դիտում

Հիմնանորոգվել է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1 կմ հատվածը։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:

«Հիմնանորոգման շրջանակում կատարվել են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են հենապատեր, իրականացվել է ճանապարհի կահավորում, նորոգվել է նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Կատարվել են այլ աշխատանքներ նույնպես։

Շինարարական աշխատանքները կատարել է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։

Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից»,- նշված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ