Ոստիկանները հայտնաբերել են «Զվարթնոց» օդնավակայանում փող գողացած տղամարդուն

Անի Հովհաննիսյան 26.10.2022 - 20:53
26.10.2022 - 20:53 դիտում

Հոկտեմբերի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 26-ամյա մի բնակչի դրամապանակից գողացել էին փող։ Նախնական տվյալներով՝ 10 000 ռուբլի։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզեցին, որ 26-ամյա երիտասարդի դրամապանակից փողը գողացել էր 41-ամյա տաքսու վարորդը, որը Նորագյուղի բնակիչ է։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է գծային բաժին ու խոստովանել արարքը։ Գողոնն առգրավված է։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ