Հերթական քարաթափումը «Կազաչի պոստ» թաղամասում

2.07.2022 - 14:15 դիտում

Հերթական քարաթափումը՝ հունիսի 30-ին Գյումրու Կազաչի պոստ 198 շենքում:
Կազաչի պոստ թաղամասի 198 շենքի բնակիչները, մտահոգված իրենց շենքի անմխիթար վիճակով ու ճակատագրով, ահազանգել էին «Այսօր» լրատվականին:Շենքի բնակիչների վիճակն աննախանձելի է: Վնասված է շենքի կտուրը, եւ անձրեւաջրերն անարգել թափանցում են բնակարաններ՝ քայքայելով ու խախտելով ներքին պատերի ամրության աստիճանը։ Շքամուտքերում փլուզված առաստաղները բնակիչների կյանքի համար դարձել են խիստ վտանգավոր: Բավական է մի հորդառատ անձրեւ կամ ամպրոպ, որ կտուրն աստիճանաբար փլուզվի: Ամեն օր լայնացող ճաքեր, թափվող քարեր: Շենքի բնակիչները ճամպրուկները հավաքած են պահում: Ալիս Տոնականյանը ամուսնու եւ 2 անչափահաս երեխաների հետ ապրում է շենքի 3-րդ հարկում։ Վերջինիս խոսքով՝ իրենց վիճակը հատկապես անտանելի է դառնում անձրեւների ժամանակ, երբ ամբողջ տունը կաթոցների մեջ է, իսկ առաստաղը՝ փլուզման վտանգի տակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ