Հունիսի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «ԳԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և 10-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն՝ հայտնում է Ոստիկանությունը: