Երկրաշարժ վրաց-ռուսական սահմանին

2.07.2022 - 13:58 դիտում

Այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 12:24-ին Վրաստանի պետական ​​սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ ռուսական կողմում 4.0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 01:32-ին (Գրինվիչի ժամանակով հուլիսի 1-ին, ժամը 21:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 26․87⁰ և արևելյան երկայնության 55․23⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Հորմոզգան նահանգի Բանդար Լենգեհ քաղաքից 61 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 12 վիրավոր: Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժը չի զգացվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ