Հարցազրույցը` աշխատանքից ազատման պատճառ

Աննա Կոստանյան 7.02.2024 - 15:10
7.02.2024 - 15:10 դիտում

Այսօր վաղ առավոտից Ախուրյան խոշորացված համայնքի Գետք բնակավայրի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել:Նրանք փակել են գյուղի ճանապարհը ու պահանջել իրենց վարչական ղեկավար Աշոտ Շաբոյանի վերադարձը։

Բանն այն է, որ Գետքն ունի նոր վարչական ղեկավար, իսկ արդեն նախկին ղեկավարն, ըստ գետքեցիների, հարկադրաբար աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, պատճառն օրերս ԶԼՄ-ներից մեկին Աշոտ Շաբոյանի տված հարցազրույցն է եղել, որտեղ վարչական ղեկավարը խոսել է գյուղի խնդիրների մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ