Հաստատվել է ՀՀ և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Աստղիկ Խաչատրյան 17.01.2022 - 23:57
17.01.2022 - 23:57 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին:

Որոշման համաձայն՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ