Հոսպիտալացվել է Գյումրու Գործարանային 2 Ա շենքում ապրող անբուժելի հիվանդ կինը. Շիրակի մարզպետն այցելել է նշված հասցե

Աստղիկ Խաչատրյան 17.01.2022 - 23:53
17.01.2022 - 23:53 դիտում

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Գյումրու Գործարանային 2 Ա շենքում գտնվում է անբուժելի հիվանդ կին, որն ապրում է ցուրտ պայմաններում և առանց վառելիքի: «Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանի երկրորդ հարկում մի հիվանդ միայնակ կին ցրտահարության շեմին է: Քայլել չի կարող, վառարանը շարքից դուրս է եկած, մեր տրամադրած վառելափայտն էլ վերջացել է:»,-գրել էր Թումասյանը:

 

Գյումրի, ուր մարդը կոպեկի արժեք չունի…
Անբուժելի հիվանդ կնոջը բառիս բուն իմաստով նետել են փողոցը, 23 աստիճան ցուրտ եղանակին, չջեռուցվող մի փլատակում մահանալու…Ահա երկրի դեմքը:
Հ.Գ. Անցած օրն էի գրել այս մասին….
Ցրտահարության շեմին է…
Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանի երկրորդ հարկում մի հիվանդ միայնակ կին ցրտահարության շեմին է: Քայլել չի կարող, վառարանը շարքից դուրս է եկած, մեր տրամադրած վառելափայտն էլ վերջացել է: Հարևանները լացակումած զանգել օգնություն էին աղերսում:
Մի նորմալ վառարան, մի քանի պարկ վառելփայտ և սննդամթերք է պետք:
Ամբողջ քաղաքում հուսամ մի մարդ կգտնվի, որ գնա օգնի:
Մենք հիմա գյուղերում ենք, վաղը միայն կարող ենք նրան այցելել:

Опубликовано Vahan Tumasyan Понедельник, 17 января 2022 г.

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է նշված հասցե՝ տեղում ծանոթանալու կնոջ վիճակին:
Կինը արագ հոսպիտալացվել է «Գյումրի» ԲԿ և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մարզպետի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Այսօր սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, այցելել ենք Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան: Իրավիճակից ելնելով վերջինս արագ հոսպիտալացվել է «Գյումրի» ԲԿ եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր:»:

Այսօր սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, այցելել ենք Բուլվարային թաղամասի գործարանային…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Понедельник, 17 января 2022 г.

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ