Հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք, առողջացել է 283 քաղաքացի

Աննա Կոստանյան 21.08.2021 - 11:12
21.08.2021 - 11:12 դիտում

Օգոստոսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 249 դեպք, որոնցից 224 019-ը` առողջացած, 4737-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 476 957 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7629 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Ունենք 283 առողջացած, 5 մահվան դեպք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ