Հաստատվել է կորոնավիրուսի 494 նոր դեպք, առողջացել 390 քաղաքացի

Աստղիկ Խաչատրյան 21.09.2021 - 11:09
21.09.2021 - 11:09 դիտում

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254436 դեպք, որոնցից 236968-ը` առողջացած, 5161-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1.660.016 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք: Ունենք 390 առողջացած, 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ