Կառավարության ծրագրի մեջ ընդգրկված է խաղաղության օրակարգը. Գուրգեն Արսենյան

Աստղիկ Խաչատրյան 21.09.2021 - 11:05
21.09.2021 - 11:05 դիտում

«Կառավարության ծրագրի մեջ ընդգրկված է խաղաղության օրակարգը: Դա կարևորագույն հրապարակում է մեր մտադրությունների վերաբերյալ, ի լուր աշխարհի հնչեցում, որ գնում ենք խաղաղության օրակարգով: Դրա փաստաթղթային մասից բխում են նաև գործընթացներ, քայլեր, որ կանեն իրավասու մարմինները»,- Եռաբլուրում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը:

Նրա խոսքով՝ մենք մեր գործիքակազմով, մեր երկրի շահերի սպասարկման տեսանկյունից պետք է իրականացնենք մեր գործողություններն այն ծավալով, որը չի վնասում մեր երկրին, որը հնարավորություն չի ընձեռում ունենալ բացասական բանակցային դիրքեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ