Հաստատվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք, առողջացել է 48 քաղաքացի

Աստղիկ Խաչատրյան 23.06.2021 - 11:13
23.06.2021 - 11:13 դիտում

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ը` առողջացած, 4503-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1160290 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3881 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք: Ունենք 48 առողջացած և 1 մահվան դեպք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ