Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում գրանցած հաղթանակի առթիվ

Աստղիկ Խաչատրյան 23.06.2021 - 10:35
23.06.2021 - 10:35 դիտում

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական արշավում դարձել են հաջողության հասնելու բանալին»,- նշել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առաջիկայում էլ կզարգանա հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկամության ու բարգավաճման:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ