Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք

Աստղիկ Խաչատրյան 15.08.2021 - 11:03
15.08.2021 - 11:03 դիտում

Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 434 732 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, 10 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1135 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ