Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 57-ի

Աստղիկ Խաչատրյան 15.08.2021 - 10:53
15.08.2021 - 10:53 դիտում

Թուրքիայի ծովափնյա շրջաններում համատարած հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 57-ի: Այս մասին այսօր տեղեկացնում է երկրի արտակարգ իրավիճակների և աղետների գործակալությունը՝ փոխանցում է Euronews գործակալությունը:

Սև ծովի ափերին առատ տեղումները հեղեղումների պատճառ են դարձել: Բնական աղետի հետևանքով ավերվել են տներ: Ջրի ահռելի հոսքը քշել-տարել է ավտոմեքենաներ, անանցանելի են դարձել բազմաթիվ ճանապարհներ ու կամուրջներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ