Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք

Գոհար Ստեփանյան 8.05.2021 - 11:15
8.05.2021 - 11:15 դիտում
Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219092 դեպք, որոնցից 204121-ն` առողջացած, 4225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1012538 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4231 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք: Ունենք 814 առողջացած և 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1038 է:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ