Հաստատվել է բուհերի 2022-2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Աստղիկ Խաչատրյան 25.11.2021 - 18:29
25.11.2021 - 18:29 դիտում

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել հաստատելու բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Համաձայն ընդունված որոշման՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում:

Արդյունքում՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն երկու քննությունների հանձնմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով. դա կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան:

Ընդունված որոշմամբ՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ Կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։

0 մեկնաբանություն
3

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ