Հաստատվել են արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզավորման կարգերը

Աննա Կոստանյան 15.07.2021 - 17:16
15.07.2021 - 17:16 դիտում

Կառավարությունը սահմանել է Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը:

Նախագծով  առաջարկվում է սահմանել նաև լիցենզիայի տրամադրման կարգը և հայտի մերժման հիմքերը, որոնք հնարավորություն կտան լիցենզավորող մարմնին վերահսկողություն իրականացնել լիցենզիաների տրամադրման գործընթացում։

Սահմանվում են նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության քվոտավորման չափերը, որոնք ևս ուղղված են համապատասխան օրենքների պահանջների կատարումն ապահովելուն։

Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիեցենզավորումն իրականացելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ