ՀԱՊԿ-ում քննարկել են հակամարտության գոտիներից գրոհայինների՝ այլ երկրներ ներթափանցելու ռիսկերը

Աննա Կոստանյան 17.11.2020 - 16:53
17.11.2020 - 16:53 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել են աճող վտանգի մասին՝ հակամարտության գոտիներից գրոհայիններին երկրներ վերադարձնելու տեսքով:

Այս մասին նշված է երեքշաբթի կայացած առցանց հանդիպման արդյունքներով կողմերի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք ուշադրություն ենք հրավիրում Մերձավոր Արևելքում հակամարտության գոտիներից, ինչպես նաև Աֆղանստանից դեպի այլ երկրներ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետություններ, ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց, վերադառնալու աճող վտանգի վրա: Մտահոգության պատճառ է հանդիսանում միտումը, որը կապված է այդպիսի անձանց ֆինանսավորումը, վերապատրաստումը և զինումը զինված հակամարտություններում որպես վարձկան օգտագործելու հետ», – ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ