Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն վաղուց կա. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Աննա Կոստանյան 17.11.2020 - 17:01
17.11.2020 - 17:01 դիտում

Ես խմբակցությունից դուրս գալու դիմում չեմ ներկայացրել: Սպասում եմ պետության կայունության և զարգացման տեսլականի գործուն քայլերի: Այս մասին ԱԺ-ում Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ հրապարակում պահանջվում է վարչապետի հրաժարականը, ՀՀ նախագահն ասում է, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, Սոֆյա Հովսեփյանը նշեց. «Երկրի ամրությունը տեսնում եմ բացառապես պետականաշինության շուրջ համախմբման տարբերակով: Քանի դեռ կուսակացական տարանջատումների են գնում, մենք լուրջ խնդիրներ կունենանք»: Պատգամավորի խոսքով՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն վաղուց կար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ