ՀԱՊԿ-ը պատրաստ է Հայաստանի սահմանին առաքելության տեղակայման հարցի քննարկմանը. կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Աննա Կոստանյան 2.08.2023 - 10:49
2.08.2023 - 10:49 դիտում

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«ՀԱՊԿ-ը կազմավորող պետությունները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույնս շահավետ օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները։ Մենք դեռևս ակնկալում ենք Երևանից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ»,- ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան համոզված է, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական կանդրադառնա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա»:

«Ես ևս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի»,- ասել է Աղասանդյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ