ՀԱՊԿ-ը լուրջ մտահոգություն է հայտնել ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ

Հրաչ Սահակյան 9.11.2020 - 23:47
9.11.2020 - 23:47 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ղարաբաղյան հակամարտության սրումը հանգեցրել է ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցմանը:  ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Մենք շատ ցավում ենք, որ Ղարաբաղում հակամարտության սրումը հանգեցրել է նման ցավալի հետևանքների: Լուրջ մտահոգություն ենք հայտնում կատարված միջադեպի առնչությամբ, ցավակցություն ենք հայտնում զոհված անձնակազմի հարազատներին: Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ պարզելու համար, թե որտեղից է արձակվել կրակը»,- ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական ուղղաթիռ էր խոցվել շարժական զենիթահրթիռային համալիրով: Անձնակազմի անդամներից երկուսը զոհվել են, մեկը՝ վիրավորվել:

Ադրբեջանն ավելի ուշ խոստովանել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ