ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

Աստղիկ Խաչատրյան 25.05.2021 - 23:07
25.05.2021 - 23:07 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակին:

Ելույթ ունենալով կազմակերպության միավորված շտաբի նիստում՝ Սեմերիկովը նշել է, որ երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով:

Նա հավելել է, որ «վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ