ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ հունվարի 11-ին մեկնելու է Ղազախստան

Աննա Կոստանյան 10.01.2022 - 14:31
10.01.2022 - 14:31 դիտում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԽԽ) նիստում՝ գրում է ТАСС-ը։

Զասի խոսքով՝ Ղազախստանում իրականացված գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ի ստեղծած խաղաղապահ ներուժն աշխատում է և ի վիճակի է կատարել առաջադրված խնդիրները։

Նա ընդգծել է, որ սա ՀԱՊԿ-ի համար նման գործողություն իրականացնելու առաջին փորձն է։ «Իհարկե, մի փոքր ուշ մենք հանգիստ կվերլուծենք ամեն ինչ, կուսումնասիրենք անհրաժեշտ դասերն ու եզրակացությունները»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ