Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

19.08.2023 - 16:29 դիտում

Օգոստոսի 19-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում օգոստոսի 19-ի, 20-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 19-24-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ի, 21-24-ին, կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան, 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ