Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

22.10.2023 - 13:43 դիտում

Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է  կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ