Հանրապետության տարածքում մինչև հոկտեմբերի 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Աննա Կոստանյան 26.10.2023 - 16:03
26.10.2023 - 16:03 դիտում

Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ին, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան, 3-7 մ/վրկ, 26-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ