Հայաստանի հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. Օվերչուկ

Աննա Կոստանյան 26.10.2023 - 15:59
26.10.2023 - 15:59 դիտում

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան ճյուղին պատկանող Իրանի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ռուսական օպերատորը սկսել է նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով՝ նախագիծը քննարկվել է նախօրեին՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոհբերի հանդիպման ժամանակ:

Օվերչուկը մեկնաբանել է նաև «Հյուսիս-հարավ» նախագծին Հայաստանի մասնակցության հարցը՝ Մեղրիով ճանապարհ կառուցելու միջոցով, նշել՝ «այդ հատվածը որպես նախագծի մաս այժմ չի դիտարկվում Հայաստանի հստակ դիրքորոշման բացակայության պատճառով»:

ՌԴ փոխվարչապետը հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Իրանը ձեռնամուխ են եղել Արաքս գետի հարավային ափով Հայաստանը շրջանցող ավտոճանապարհի կառուցմանը և հուշագիր են ստորագրել Իրանի տարածքով Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցման վերաբերյալ:

«Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը»,- ասել է Օվերչուկը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ