Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

27.08.2022 - 19:17 դիտում

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում և Երևանում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ