17-ամյա պատանին ծեծել էր 14-ամյա պատանուն, վերջինս էլ դանակով էր հարվածել

27.08.2022 - 16:45 դիտում

Օգոստոսի 26-ին, Ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Ժամը 20.40-ին հիվանդանոցային երկրորդ ահազանգն է ստացվել. «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 14-ամյա պատանի:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին ծեծի էր ենթարկել 14-ամյա պատանուն, որն էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր հասցրել նրան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ