Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աստղիկ Խաչատրյան 12.12.2025 - 20:30
12.12.2025 - 20:30 դիտում

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Հրազդանի, Արագածի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ