Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով. ՀՀ ԱՆ

9.01.2023 - 21:30 դիտում

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայումս հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է

Ներկայումս, հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Понедельник, 9 января 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ