Հանրային սննդի կամ ժամանցի վայրեր այցելելիս պետք է ունենալ ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր. հրամանը կհրապարակվի երկուշաբթի

5.01.2022 - 12:42 դիտում

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ հանրային սննդի կամ մշակութային հաստատություններ այցելելիս անհրաժեշտ կլինի ունենալ ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիր:

«Շրջանառել ենք, արդեն ամփոփել ենք, առաջիկա երկուշաբթի կհրապարակվի նախարարի հրամանը, որով հանրային սննդի վայրերում, ինչպես նաև մշակութային հաստատություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստի բացասական թեստի արդյունք կամ վերջին 24 ժամվա ընթացքում ռապիդ թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ որոշման հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում այն ևս ուժի մեջ կմտնի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ