Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

27.07.2026 - 10:34 դիտում

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսայիլ Նագասպաևի հետ: Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր։ Մասնավորապես, նախարար Ե.Նագասպաևը վերահաստատել է ղազախստանյան արտադրողների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը՝ ընդլայնելու մեքենաշինության, մետալուրգիայի և թեթև արդյունաբերության ապրանքների, այդ թվում՝ ուժային տրանսֆորմատորների, մարտկոցների և այլնի մատակարարման ծավալները դեպի Հայաստան:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները։

Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է սերտ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության ընդլայնման՝ բարձր և ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ