Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները

Աննա Կոստանյան 26.03.2021 - 15:06
26.03.2021 - 15:06 դիտում

Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:

Մուսինյանը հաղորդել է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Նշենք, որ Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահները հանդիպել էին նաև 2020 թվականի հոկտեմբերի 21-ին «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ