«Վատ ավանդույթ, որն անհրաժեշտ է արմատախիլ անել». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ռուսաստանցիների նկատմամբ ԵՄ-ի նոր անձնական պատժամիջոցները

Աննա Կոստանյան 26.03.2021 - 15:32
26.03.2021 - 15:32 դիտում

Մոսկվան զարմացած չէ Ռուսաստանի քաղաքացիների դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու մասին Եվրամիության որոշումից, Բրյուսելի` նման անօրինաչափ քաղաքականությունը հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Որպես հակակշիռ միջազգային գործերում նորմալ համագործակցությանը` ԵՄ-ն հակադրում է միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունը: Սա իսկապես դարձել է քաղաքականություն, վատ ավանդույթ, որն անհրաժեշտ է արմատախիլ անել: Բայց, ցավոք, մեր արևմտյան գործընկերները, ընդհակառակը, միայն ընդլայնում են այն: Հասկանալով այս բոլոր միտումները՝ մեզ չի զարմացրել մարտի 22-ին ԵՄ խորհրդի որոշումը՝ Ռուսաստանի 2 քաղաքացու, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ներկայացուցիչների դեմ ԵՄ-ի կողմից մարդու իրավունքների համաշխարհային ռեժիմի պատժամիջոցների շրջանակներում նոր սահմանափակող միջոցներ կիրառելու մասին»,-ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

«Եվրամիությունը շարունակում է միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունը, դա հակասում է միջազգային իրավունքին: Նման գիծը հանգեցնում է ապակառուցողական միտումների, միջազգային գործերում քաոսի, դա հղի է առճակատման վտանգով և միջպետական հարաբերությունների հետընթացով: Մենք կտրականապես դեմ ենք մարդու իրավունքների խնդիրների քաղաքականացմանը»,-հավելել է Զախարովան:

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները երկուշաբթի Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հաստատել են մարդու իրավունքների լուրջ խախտումների համար անձնական պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը, որում ներառվել են 11 անհատ և 4 կազմակերպություն, այդ թվում` Չինաստանից, Ռուսաստանից, Լիբիայից, Հարավային Սուդանից և Հյուսիսային Կորեայից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ