Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով․ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Աննա Կոստանյան 12.08.2022 - 14:50
12.08.2022 - 14:50 դիտում

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։

Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Ռայիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով՝ հաղորդում է ISNA-ն գործակալությունը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ, մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ