Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Գոհար Ստեփանյան 13.04.2021 - 23:11
13.04.2021 - 23:11 դիտում

Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալու է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5 մարզիկով:

Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ):

Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի

առաջնությունում և Կիևի միջազգային մրցաշարում գրանցած արդյունքները:

«Տղաներից ակնկալում եմ լավ մասնակցություն, յուրաքանչյուր գոտեմարտի պետք է մասնակցեն հաղթելու

համար»,-ասել է մարզիչը և հավելել, որ մայիսի 6-9-ը Սոֆիայում (Բուլղարիա) կայանալիք

Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի կազմը կորոշի այս առաջնությունից հետո:

Վերջերս Բուդապեշտում կայացած վարկանիշային մրցաշարի չեմպիոն դարձած և Տոկիոյում կայանալիք

Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ)

Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցելու՝ փոխարենը հատուկ ծրագրով պատրաստվելու են մարզական

գլխավոր ստուգատեսին:

«Արսենը և Վազգենը մասնակցում են ուսումնամարզական հավաքին, բայց բաց կթողնեն Եվրոպայի

առաջնությունը:

Նրանք ոսկե մեդալ նվաճելու հավակնորդներ են, սակայն նպատակահարմար է՝ բաց թողնեն այս մրցաշարը,

նրանց համար Օլիմպիական խաղերին պատրաստվելու հատուկ ծրագիր կլինի:

Մայիսին կամ հունիսին ուղեգիր նվաճած ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարի»,- ասել է

Հաբեթնակ Կուրղինյանը:

Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը

Եվրոպայի առաջնության կազմը կհայտարարի առաջիկա օրերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ