Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2022թ չեմպիոնները

Աննա Կոստանյան 31.01.2022 - 14:17
31.01.2022 - 14:17 դիտում

Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է Հայաստանի բռնցքամարտի հերթական առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, տղամարդկանց մրցումներում երկրի չեմպիոնի պատվին են արժանացել Արման Ոսկանյանը (48 կգ քաշային կարգ, Երևան), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ, Շիրակ), Ջանիկ Սահակյանը (54 կգ, Կոտայք), Արթուր Բազեյանը (57 կգ, Երևան), Արթուր Սահակյանը (60 կգ, Էջմիածին), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ, Լոռի), Գուրգեն Մադոյանը (71 կգ, Երևան), Նարեկ Զախարյանը (71 կգ, Գեղարքունիք), Վախթանգ Հարությունյանը (75 կգ, Լոռի), Համբարձում Հակոբյանը (80 կգ, Շիրակ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ, Շիրակ), Նարեկ Մանասյանը (92 կգ, Կոտայք), Դավիթ Չալոյանը (գերծանր քաշ, Շիրակ):

Կանանց մրցաշարում հաղթանակ են տարել 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը (Երևան), 54 կգ քաշային Արևիկ Դոխոլյանը (Լոռի), 57 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը (Երևան) և 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը (Երևան)։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ