Հայտնի են դպրոցներում քննությունների օրերը

2.04.2022 - 14:32 դիտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում գիտելիքի ստուգման և քննությունների անցկացման օրերը:

4-րդ դասարանում գիտելիքի ստուգում կանցկացվի հունիսի 10-21-ը:

9-րդ դասարանում ավարտական քննությունները կլինեն հունիսի 8-30-ը: «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից կենտրոնացված ավարտական քննությունները կանցկացվեն հունիսի 28-ին և 30-ին:

12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները նախատեսվում են հունիսի 8-22-ը:

4-րդ դասարանում գիտելիքի ստուգում կանցկացվի՝

1)  «Մայրենի» առարկայից՝ գրավոր (թեստ)

2) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ)

3) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև «Ռուսաց լեզու» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում

4) Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ իրենց մայրենի լեզու և գրականություն առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում սովորողները ավարտական քննություններ կհանձնեն.

1) «Հայոց լեզու» առարկայից՝ գրավոր (կենտրոնացված, թեստ)

2) «Գրականություն» առարկայից՝ բանավոր

3) «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր

4) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (կենտրոնացված, թեստ)

5) «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ)

6) «Օտար լեզու» առարկայից («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» ու այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ)՝ բանավոր

7) «Ֆիզկուլտուրա» առարկայից՝ քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում)

8) Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար գիտելիքի ստուգումն անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում

9) Ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ նաև «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում քննություններ են նախատեսված հետևյալ առարկաներից.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ)

2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)

3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ)

4) «Ֆիզկուլտուրա» առարկայից՝ նորմատիվների հանձնում (ստուգարք)՝ հունիսի 6-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում

5)  «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում

6) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր՝ ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ սովորողի ընտրությամբ՝ քննաշրջանի ընթացքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ