Հայտնաբերվել է դի

Հրաչ Սահակյան 8.12.2020 - 19:54
8.12.2020 - 19:54 դիտում

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները եղեգների միջից դուրս են բերել քաղաքացու դին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ