Լավրովն ու Չավուշօղլուն հերթական հեռախոսազրույցում քննարկել են նաև ԼՂ հարցը

Հրաչ Սահակյան 8.12.2020 - 20:08
8.12.2020 - 20:08 դիտում

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Քննարկման առանցքում են եղել նաև Ուկրաինայի իրավիճակն ու HTB հեռուստաընկերության լրագրողների հետ Թուրքիայում տեղի ունեցած միջադեպը:

Ռուսաստանցի երկու լրագրող Ստամբուլի մերձակայքում նկարահանումներ են կատարել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի գործարանի մոտ: Թուրքական կողմը պնդում է, որ նրանք հավատարմագրված չէին: Դեկտեմբերի 3-ին բերման ենթարկված Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը անցած երկուշաբթի ազատ են արձակվել, այսօր նրանք վերադարձել են Ռուսաստան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ