Լոռու մարզպետն առաջիկայում կազատվի պաշտոնից. հայտնի է նոր մարզպետի անունը

Հրաչ Սահակյան 8.12.2020 - 19:47
8.12.2020 - 19:47 դիտում

armtimes.com «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզպետը առաջիկայում ազատվելու է մարզպետի պաշտոնից, եւ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում քիչ առաջ հերքեց իր աշխատանքից ազատվելու լուրը:

ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանն այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

ՀԺ-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանը հաստատեց՝ մանդատն իսկապես վայր է դրել. «Ես մանդատս վայր դնելու դիմում եմ ներկայացրել, աշխատանքներս կշարունակեմ գործադիրում»: Իր մարզպետ նշանակվելու մասին խոսակցությունները Արամ Խաչատրյանը չմեկնաբանեց:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ