Հայտնաբերվել է դի

Հրաչ Սահակյան 25.09.2020 - 20:07
25.09.2020 - 20:07 դիտում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:25-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել քաղաքացու դին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ