Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու․ նա աշխատանքի է անցնելու ՊՎԾ-ում

Հրաչ Սահակյան 25.09.2020 - 22:00
25.09.2020 - 22:00 դիտում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 28-ին դիմելու է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունը։

«Պատգամավորական մանդատը վայր եմ դնում Պետական վերահսկության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու նպատակով»,- ասաց Ուլիխանյանը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ