Հայկ Մարությանը Շառլ Միշելի հետ շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենում

Աննա Կոստանյան 17.07.2021 - 18:06
17.07.2021 - 18:06 դիտում

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին շրջայց կատարեցինք Երևանի մետրոպոլիտենում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եվրամիությունը Երևան համայքի կարևորագույն գործընկերներից է։ Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն:

Մեր համագործակցությունը բազմաշերտ է և շարունակական:

Նախագահ Միշելին իմ խորին գոհունակությունն արտահայտեցի Եվրոպայի Միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երևանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի կապակցությամբ:

Սրանով Երևանը հնարավորություն կունենա ավելի զարգացնել մեր նախաձեռնած՝ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը, ինչպես նաև նոր թափ հաղորդել էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին»,- գրել է Մարությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ