Անավարտ նպատակներ ու աննահանջ պայքար. Միշան կդառնար 20 տարեկան

Հրաչ Սահակյան 17.07.2021 - 18:19
17.07.2021 - 18:19 դիտում

Հանուն հայրենիքի ընկած հայորդիներից Միշա Հարությունյանը այսօր կդառնար 20 տարեկան: Շնորհավորում են լուռ, հպարտությամբ լցված ու արցունքոտ աչքերով: Տարիներ առաջ Միշային մկրտած հոգեւորականն այսօր Միշայի հիշատակին նվիրված արարողակարգն է կատարում:  Նա չփախավ ու չնահանջեց, այլ հակառակը՝ մարտնչեց հանուն հայրենիքի ու այն հայրենասիրական գաղափարների, որոնց կրողն էր մինչ մահ: Հիմա պատգամ են թողել շարունակելու ապրել ու շենացնել հայրենիքը. հայրենիք, որը մեզ նվիրվեց հերոսների արյան գնով կիսատ մնացած պայքարով .նշում է Միշայի զինընկերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ