Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն

Աննա Կոստանյան 7.04.2021 - 16:28
7.04.2021 - 16:28 դիտում

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Նախնական տվյալներով՝ վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումները կշարունակվեն վաղը Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ