«Հայաստան» խմբակցության պատգամավորը մանդատը վայր է դրել

Աննա Կոստանյան 22.10.2021 - 16:25
22.10.2021 - 16:25 դիտում

ԱԺ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին։

«Այո, այդ տեղեկությունները ճիշտ են։ Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելու դիմում ներկայացնելու պատճառներին, ապա պետք է նշեմ՝ անձնական պատճառով է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ